Երևանի Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստի ընթացքում իր հրապարակային խոսքով վարքագծի կանոն է խախտել։ Այս մասին եզրակացությունը հրապարակել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հանձնաժողովի համար վարույթ հարուցելու առիթ է դարձել iravaban.net կայքի հրապարակումը։ Ըստ հրապարակմամբ ներկայացված տեղեկատվության՝ «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու՝ 2024 թվականի ապրիլի 16-ի նիստի ընթացքում նկատողություն է հայտարարել «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ …