Արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթության ծառայություններից օգտվողները կստանան սոցիալական ծախսերի փոխհատուցում

Լուրեր

06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունում փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգ, որին զուգահեռ ներդրվում է նաև ֆիզիկական անձանց կողմից կատարվող սոցիալական ծախսերի/սոցիալական կրեդիտների համակարգ: Այն ենթադրում է երկու խոշոր ուղղություններով՝ կրթության և առողջապահության ծախսերի որոշակի փոխհատուցում․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հանդես են եկել մամուլի ասուլիսով. թեման՝ «Համընդհանուր հայտարարագրում․ սոցիալական կրեդիտների վերադարձի հնարավորությունները»:

«Համակարգի իմաստն այն է, որ եկամտային հարկ վճարած ֆիզիկական անձինք կարողանան այդ եկամտահարկից ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում»,-հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Արտադպրոցական ծառայությունների մասին

Անդրադառնալով ԿԳՄՍ ոլորտներին՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ սոցիալական ծախսերի փոխհատուցումը վերաբերում է ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթությանը: «Ֆորմալ կրթությանն անդրադառնալով՝ պետք է նշել, որ այն նախորդ տարի էլ է գործել՝ ընդգրկելով բարձրագույն և ՄԿՈՒ հաստատություններում, ինչպես նաև մասնավոր դպրոցներում կամ մանկապարտեզներում ուսման վարձերի փոխհատուցումը: Նոր փոփոխությամբ ավելացել է նաև ոչ ֆորմալ կրթական բաղադրիչը, որը ներառում է արտադպրոցական ծառայությունները, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներն ու մարզադպրոցները: Ունենք 142 մարզադպրոցներ, որոնցում սպորտային կրթություն են ստանում ավելի քան 37 հազար երեխաներ, ինչպես նաև 238 արվեստի ուղղության դպրոցներ կամ համայնքային կենտրոններ, որոնցում սովորում են շուրջ 55 հազար երեխաներ: Պետական կամ համայնքային ուսումնական հաստատությունների համար երաշխավորման պահանջ չկա: Այն վերաբերում է արտադպրոցական ծառայություններ մատուցող կազմակերպություններին, որոնք պետք է ներկայացնեն իրենց ծրագիրը ԿԳՄՍ նախարարություն՝ նախարարի հրամանով երաշխավորման: Դիմումից հետո ծրագիրը կուղարկվի փորձաքննության, որի դրական արդյունքի դեպքում այն կերաշխավորվի»,- տեղեկացրել է Արաքսիա Սվաջյանը:

Ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք կրթական ծրագիր են իրականացնում, ևս կարող են դիմել կրթության լիազոր մարմնին՝ իրենց ծրագիրը երաշխավորելու նպատակով՝ ըստ ծրագրին ներկայացվող հիմնական պահանջների: Երաշխավորման համար որևէ ծախս նախատեսված չէ:

Մեծահասակների ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասին

Մեծահասակների ոչ ֆորմալ կրթական ծրագրերի համար ևս երաշխավորված լինելը պարտադիր պահանջ է՝ նույն ընթացակարգով: «2024 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա է 116 ոչ ֆորմալ ծրագիր: Նոր հաստատված կարգում նշված է՝ ծրագրի երաշխավորման պահանջը փոխհատուցման պահին է ներկայացվում, այսինքն՝ եթե քաղաքացիները որևէ կազմակերպությունից ստացել են ծառայություն, սակայն այդ կազմակերպությունը երաշխավորման համար դիմած չի եղել, այս ընթացքում կարող է դիմել երաշխավորման: Դրական եզրակացության դեպքում արագ կկարգավորենք այդ հարցը, որպեսզի քաղաքացիները փոխհատուցման հնարավորություն ունենան»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Փոխնախարարը նաև հայտնել է, որ 2024 թ.-ի համար փոխհատուցման ենթակա են միայն անկանխիկ ճանապարհով արված վարձավճարները. «Կարծում ենք՝ 2025-ի համար մեր քաղաքացիներն այս հանգամանքը հաշվի կառնեն և անկանխիկ վճարում կանեն»:

Նա ընդգծել է ևս մեկ կարևոր հանգամանք՝ նոր ընդունված կարգով սահմանվել է դասագրքերի փոխհատուցման ընթացակարգ. 5-12-րդ դասարանի յուրաքանչյուր երեխայի համար 3000 դրամ փոխհատուցման հնարավորություն է տրված: Գործընթացը հեշտացնելու նպատակով համապատասխան տվյալները կփոխանցվեն ՊԵԿ: Հիշեցնենք՝ տարրական դասարանների դասագրքերը պետբյուջեից են ֆինանսավորվում:

Ինչպես իմանալ՝ կազմակերպության ծրագիրը երաշխավորվա՞ծ է, թե՞ ոչ

Հարցի վերաբերյալ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է. «ԿԳՄՍ նախարարության կայքում շուտով կունենանք բաժին, որտեղ ենթաբաժիններով առանձնացված կլինեն արտադպրոցական ծառայությունները և ոչ ֆորմալ կրթական ծրագրերը՝ երաշխավորված կազմակերպությունների ցանկով: Այս ճանապարհով քաղաքացիները տեղեկացված կլինեն այդ կազմակերպությունների մասին և կարող են օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցման ծրագրից»: