Թրամփը հրաժարվել է ՌԴ-ին Եվրոպայի համար սպառնալիք անվանել

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում, որ Ռուսաստանը մտադիր է մոտ ապագայում պատերազմ սկսել ՆԱՏՕ-ի երկրներից մեկի հետ։

«Ես դրա հետ համաձայն չեմ։ Ես դրան չեմ հավատում»,- ասել է Թրամփը Fox News-ի լրագրողներին։

Նա այսպես է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքերը, որ արդեն այս տարի Ռուսաստանը կարող է հարձակում նախապատրաստել Լեհաստանի կամ Լիտվայի վրա։

«Մենք համարում ենք, որ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը պատերազմ կսկսի ՆԱՏՕ-ի դեմ։ Դա կարող է տեղի ունենալ ամռանը, դա կարող է տեղի ունենալ ամառվա սկզբում, դա կարող է լինել ամառվա վերջում: Չգիտեմ՝ երբ կպատրաստի, բայց դա տեղի կունենա։ Եվ այդ պահին, իմանալով, որ նա չի կարողացել օկուպացնել մեզ, մենք չգիտենք, թե ուր կգնա»,- ասել է Զելենսկին։

Նա մեջբերել է ուկրաինական հետախուզության տվյալները, որոնց համաձայն՝ Ռուսաստանը Բելառուսում 150 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների է պատրաստվում։ Նրա խոսքով՝ Պուտինը ցանկանում է աշխարհին ցույց տալ, որ դրանք «պարզապես զորավարժություններ են», բայց հենց «խորհրդանշական զորավարժություններով» սկսվեց լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա։

Դեռևս 2023 թվականի վերջին Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհուրդը (DGAP) հրապարակեց զեկույց, որում ասվում էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները մոտ 6-10 տարի ունեն՝ պատրաստվելու Ռուսաստանի հետ պատերազմին իրենց տարածքում։

2024 թվականի սկզբին Էստոնիայի այն ժամանակվա վարչապետ Կայա Կալլասը, վկայակոչելով էստոնական հետախուզության տվյալները, կոչ էր արել նախապատրաստվել Ռուսաստանի հետ պատերազմին 3-5 տարի հետո: Այդ տարվա աշնանը Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախագահ Բրունո Կալը նախազգուշացրեց, որ Ռուսաստանը պատրաստ կլինի հարձակվել ՆԱՏՕ-ի մեկ կամ մի քանի երկրների վրա մինչև 2030 թվականը:

Եվ վերջապես, այս տարվա փետրվարին Դանիայի պաշտպանության հետախուզական ծառայությունը (DDIS) հրապարակել է զեկույց, որը նախազգուշացնում էր առաջիկա հինգ տարիների ընթացքում Եվրոպայում «լայնածավալ պատերազմի» սպառնալիքի մասին: Գերատեսչության գնահատմամբ, եթե Ռուսաստանը ՆԱՏՕ-ն համարի թուլացած՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումով, ապա կարող է ուժ կիրառել դաշինքի դեմ։

Միաժամանակ, Մոսկվան պատրաստ կլինի լոկալ պատերազմ սանձազերծել Ռուսաստանին սահմանակից երկրներից մեկում Ուկրաինայում հրադադարից հետո վեց ամսվա ընթացքում, պնդում է DDIS-ը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի