«Նոա» ֆուտբոլային ակումբը հանուն հայկական ֆուտբոլի զարգացման և հեռանկարային ծրագրերի, պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ․ այս մասին ակումբը հայտարարություն է տարածել։ ««Նոա» ֆուտբոլային ակումբը, ի պատասխան երկրպագուների և լրատվամիջոցների, հայտնում է հետևյալը՝ «Նոա» ՖԱ-ն չի մասնակցել ՀՖՖ ընտրություններին։ Ակումբն աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ՀՖՖ-ին առնչվող խնդիրների շուրջ՝ հանուն արդար խաղի կանոնների։ …

