Ամփոփվել են Գեղարքունիքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 20-ին ամփոփվել են Գեղարքունիքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները․ տեղեկացնում են ՀՀ ԳԴ-ից։

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Գագիկ Այվազյանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել Գեղարքունիքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը և տեղեկացրել, որ 2024 թվականի ընթացքում մարզում նախաձեռնվել է 2315 քրեական վարույթ (2023 թվականին՝ 2328 քրեական վարույթ), դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 578 քրեական վարույթ՝ 615 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 420 քրեական վարույթ՝ 470 անձի վերաբերյալ), դատարանում ավարտվել է 588 քրեական գործ՝ 640 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 257 գործ՝ 284 անձի վերաբերյալ):

2024 թվականի ընթացքում քրեական վարույթներով պետությանն ու համայնքին պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 62,8 միլիոն դրամ (2023 թվականին՝ 2,3 միլիոն դրամ):

Քննվող քրեական վարույթներից մեկով՝ դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4 հազար 310 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող՝ ընդհանուր 511 քմ մակերեսով անշարժ գույքի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Գույքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 29 միլիոն 82 հազար դրամ է։

Գեղարքունիքի մարզի դատախազի տեղեկացմամբ, 2024 թվականին քրեական վարույթի շրջանակում՝ դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ գրանցվել է համայնքի սեփականության իրավունքը, վարձակալության իրավունք ունեցող անձը ծանուցվել է վարձակալության պայմանագրի լուծման մասին, միջոցներ են ձեռնարկվում հողամասում գտնվող 5 շինությունների նկատմամբ անձի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու ուղղությամբ:

Գագիկ Այվազյանն, անդրադառնալով 2024 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված աշխատանքներին, նշել է, որ այդ ուղղությամբ կատարվել է 19 ուսումնասիրություն, որից 3-ը փոխանցվել է 2023 թվականից (2023 թվականին՝ 7 ուսումնասիրություն): Դրանցից 2-ով հայտնաբերվել է 2 խախտում, վնասը վերականգնելու մասին նախազգուշացվել է 8 անձ, 1 ուսումնասիրությամբ խախտում չի արձանագրվել, 16-ը գտնվում է ընթացքի մեջ:

Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզի դատախազին, ի թիվս այլնի, հանձնարարել է մարզային գործընկեր իրավապահ կառույցների հետ համագործակցությամբ խստացնել պայքարը սիգի և իշխանի ապօրինի որսը կանխելու ուղղությամբ, շարունակել աշխատանքները պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում: