Հանրապետականներն օրինագիծ են ներկայացրել ՄԱԿ-ից ԱՄՆ-ի ամբողջությամբ դուրս գալու մասին

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն օրինագիծ են ներկայացրել ՄԱԿ-ից ԱՄՆ-ի ամբողջական դուրս գալու մասին։ Այս մասին հայտնում է Fox News-ը։

Նշվում է, որ օրենսդիրները մտահոգված են, որ միջազգային կազմակերպությունը չի պաշտպանում ամերիկացիների շահերը և չի համապատասխանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Առաջին հերթին Ամերիկան» ծրագրին։

Օրինագիծը նախագահից պահանջում է ամբողջությամբ չեղարկել ԱՄՆ-ի անդամակցությունը ՄԱԿ-ին, ինչպես նաև ցանկացած մարմնի, մասնագիտացված գործակալության, հանձնաժողովի և այլ գերատեսչությունների, որոնք պաշտոնապես կապված են ՄԱԿ-ի հետ, դադարեցնել դրա ֆինանսավորումը և հրաժարվել խաղաղապահ առաքելություններից:

«ՄԱԿ-ը դարձել է բռնակալների հարթակ՝ Ամերիկայի և նրա դաշնակիցների վրա հարձակվելու վայր»,- լրատվականին ասել է նախաձեռնության հեղինակներից սենատոր Մայք Լին։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ը, իբր, ավելի շատ ֆինանսավորում է տրամադրում միջազգային կազմակերպությանը, քան ցանկացած այլ երկիր։

Ավելի վաղ՝ փետրվարի 4-ին, Թրամփը լրագրողներին ասել էր, որ հրաման է ստորագրել՝ վերագնահատելու Վաշինգտոնի մասնակցությունը ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությանը։ Նա նաև նշել է ՄԱԿ-ի անհամաչափ ֆինանսավորումը, քանի որ ԱՄՆ-ն ավելի շատ գումար է հատկացնում, քան մյուս անդամները:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի