ՌԴ-ն սկսել է վախենալ Ուկրաինայի հարցով Թրամփի «նվերներում» ծուղակների հնարավորությունից․ Bloomberg

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն ժամանելուց հետո Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության արմատական շրջադարձն անակնկալ է եղել Կրեմլի համար, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրների։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը վախենում է ամերիկյան վարչակազմի հնարավոր «ծուղակներից» կամ անսպասելի շրջադարձերից, որը մինչ այժմ ցույց է տվել զիջումների գնալու պատրաստակամություն, որոնց մասին Կրեմլը երբեք չէր էլ երազել։ Ռուս պաշտոնյաները լիովին չեն հասկանում Թրամփի բանակցային մարտավարությունը, նշում են Bloomberg-ի աղբյուրները, իսկ նրա քննադատությունն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հասցեին գերազանցել է սպասելիքները։

Խոստանալով ավարտել պատերազմը 24 ժամում՝ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ իր երդմնակալությունից երեք շաբաթ անց, իսկ մեկ շաբաթ անց ռուսական և ամերիկյան պատվիրակությունները հանդիպել են Սաուդյան Արաբիայում՝ առանց Ուկրաինայի մասնակցության։ Բանակցություններից հետո որոշվել է վերականգնել դեսպանատների աշխատանքը, սկսվել են խորհրդակցություններ փոխադարձ «գրգռիչների» վերաբերյալ, իսկ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է պատժամիջոցները թուլացնելու հնարավորության մասին՝ կախված Մոսկվայի դիրքորոշումից։

Մինչ այդ, ինքը՝ Թրամփը, սկսել է գրեթե բառացիորեն կրկնել կրեմլյան քարոզչամեքենայի նարատիվները։ Նա մեղադրել է Զելենսկիին այն բանում, որ հենց ինքն է հրահրել պատերազմը, նրան անվանել է «առանց ընտրությունների բռնապետ», որի վարկանիշը 4% է, ինչը 14 անգամ ավելի քիչ է, քան Կիևի սոցիոլոգիայի ինստիտուտի տվյալները (փետրվար ամսվա դրությամբ՝ 57%)։

Ամերիկացի դիվանագետները դեմ են եղել G7-ի հռչակագրում Ռուսաստանին «ագրեսոր» անվանելուն և չեն աջակցել ՄԱԿ-ի բանաձևին, որը պատերազմի երրորդ տարելիցին ընդառաջ՝ դատապարտում է ռուսական ներխուժումը:

Մինչ այդ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Մյունխենի անվտանգության համաժողովում ցնցել է ԵՄ առաջնորդներին՝ հայտարարելով, որ վերջիններս շեղվել են ժողովրդավարության սկզբունքներից և պետք է ինքնուրույն հոգան իրենց անվտանգության մասին։

«Մենք ստացանք դաշինք Ռուսաստանի նախագահի միջև, որն ուզում է ոչնչացնել Եվրոպան, և նախագահի միջև, որը նույնպես ցանկանում է ոչնչացնել Եվրոպան»,- Politico-ին ասել է մյունխենյան համաժողովին ներկա եվրոպացի դիվանագետը։

Եվ չնայած Մոսկվան զարմացած է Թրամփի պահվածքից՝ Կրեմլն ակնկալում է առավելագույն օգուտ քաղել հակամարտությանը վերջ տալու ցանկացած գործարքից, ասել է Bloomberg-ի աղբյուրը։

Ըստ The Moscow Times-ի՝ Ռուսաստանը կցանկանար, որ պատժամիջոցները մեղմացվեն և ապասառեցվեն ԱՄՆ-ում սառեցված ռուսական 6 միլիարդ դոլարի ակտիվները։ Պուտինը նաև ցանկանում է ապահովել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, իշխանափոխությունը Կիևում, ուկրաինական բանակի կրճատումը և Ղրիմի և չորս օկուպացված շրջանների բռնակցման ճանաչումը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի