Բացահայտվել է 249 հանցագործություն, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Բացահայտվել է 249 հանցագործություն, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մասնավորապես՝ 30 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 27 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 22-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և խարդախության, 15 դեպք՝ հոգեկան ներգործության,14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու և սառը զենքի հայտնաբերման, 6 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, 4-ական դեպք՝ թմրանյութի իրացման ու խուլիգանության, 3-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնավնասման ու անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, 2-ական դեպք՝ կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, ինքնիրավչության և սուտ մատնության:

Բացահայտվել են նաև մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, համակարգչային հափշտակության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, կողոպուտի, բնակարանային գողության, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ազատությունից ապօրինի զրկելու, ապօրինի կերպով հրազեն, դրա բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր պատրաստելու, ձևափոխելու կամ նորոգելու, զինվորական պաշտոնեական անփութության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, պետական սահմանն ապօրինի հատելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և այլ դեպքեր:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝ անձնական ունեցվածքի գողության՝ 5 դեպք, խարդախության՝ 4 դեպք, մարմնական վնասվածք պատճառելու՝ 2 դեպք, բնակարանային գողության՝ 1 դեպք։

Հայտնաբերվել է 29 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը, հայտնաբերվել է 1 անհետ կորած:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 3 օրում գրանցված 39 ավտովթարի հետևանքով`

48 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։