Մոսկվայում կոռուպցիայի գործով կալանավորվել է Ռոսգվարդիայի թիկունքի պետի տեղակալ, ազգությամբ ադրբեջանցի գեներալ-մայոր Միրզա Միրզաևը։ Lenta-ի հաղորդմամբ՝ զինվորական դատարանը Միրզաևին մինչև 2025 թվականի հունվարի 2-ը կալանքի տակ պահելու որոշում է կայացրել։ Ըստ Mash Տելեգրամ-ալիքի՝ 52-ամյա Միրզաևն արագորեն հավաքվող շենքերի համար մոդուլներ մատակարարողից պահանջել է 140 մլն ռուբլի։ Հակառակ դեպքում նա սպառնացել է մատակարարին խզել 480 մլն …

