ՔԿ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում գործակցության ճկուն կառուցակարգերը

Լուրեր

06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Արթուր Պողոսյանը ողջունելով դեսպանին՝ կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը՝ հատկապես միջազգային-իրավական փոխգործակցության առումով:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար: Կարևորելով երկու երկրների միջև առկա բազմոլորտ հարաբերությունները՝ Մեհդի Սոբհանին ընդգծել է խնդիրների լուծման ուղղությամբ Քննչական կոմիտեի և դեսպանատան ներդրած համատեղ ջանքերը:

Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում գործակցության ճկուն կառուցակարգերին, ինչը նպաստել է քրեաիրավական ոլորտում առաջացող հրատապ խնդիրների շուրջ տեղեկատվության արագ փոխանակմանը և դրանց արդյունավետ լուծմանը:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև երկու երկրների քրեական վարույթներով անցնող քաղաքացիների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության փոխանակման, քննչական հարցումների կատարման օպերատիվության բարձրացմանը վերաբերող հարցերը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը արդարադատության բնագավառում փոխադարձ ջանքերով համագործակցելու ուղղությամբ: