Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը նախագահի թեկնածության հայտ է ներկայացրել․ նա Էրդողանի հիմնական մրցակիցն է համարվում

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դիմում է ներկայացրել՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախնական ընտրություններում երկրի նախագահի թեկնածու առաջադրվելու համար, գրում է Birgun-ը։

Իմամօղլուի փաստաբան Մեհմեդ Փեհլիվանը թեկնածության դիմումի փաստաթղթերը ներկայացրել է CHP-ի ընտրությունների և ներքին կուսակցության իրավական հարցերի պատասխանատուի տեղակալ Գյուլ Չիֆթչիին։

«Այսօր ես կատարեցի նոր սկզբի առաջին քայլը և պաշտոնական դիմում ներկայացրեցի՝ լինելու Ժողավրդահանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու, որի անդամ լինելն ինձ համար պատիվ է։ Մենք ճամփորդության ենք մեկնում մեր ազգի հետ, որն արժանի է մարդավայել ապրելու և ձգտում է ազատության, արդարության, բարգավաճման և միասնության»,-գրել է Իմամօղլուն X-ի իր միկրոբլոգում։

Նա նշել է, որ ճանապարհ են ընկնում՝ Թուրքիան դարձնելու ժողովրդավարական և ուժեղ, հարուստ և խաղաղ, իսկ քաղաքացիներին՝ հավասար ու ազատ:

«Մենք հնարավորինս արագ կներդնենք խորհրդարանական ժողովրդավարություն, իշխանությունների տարանջատում և հակակշիռներ։ Մենք առաջնահերթություն ենք տալու ժողովրդավարական մասնակցությանը։ Մենք կփարատենք մեր ազգի հոգսերն ու տագնապները, և միասին կվերածնենք ապագայի հույսն ու երազանքները։ Մենք բոլորս միասին պաշտպանելու ենք մեր երկիրը, միասնությունը, համերաշխությունը և հզոր Թուրքիայի նպատակը»,- գրել է Ստամբուլի քաղաքապետը;

Ըստ փորձագետների՝ Իմամօղլուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենաուժեղ քաղաքական մրցակիցն է  առաջիկա ընտրություններում։ Հաջորդ նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում նախատեսվում է անցկացնել 2028 թվականին, սակայն վերջին շրջանում ընդդիմությունը հաճախ է խոսում արտահերթ ընտրությունների անցկացման մասին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ CHP-ի առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել  էր, որ մարտի 23-ին կուսակցության փրայմերիզ կանցկացնեն և կորոշեն նախագահի թեկնածուին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի