Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը մարտին կորոշի երկրի նախագահի իր թեկնածուին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը (CHP) ուժեղացնում է ճնշումը կառավարության վրա՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։ Մասնավորապես, կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել  է, որ մարտի 23-ին կուսակցության փրայմերիզ կանցկացնեն և կորոշեն նախագահի թեկնածուին, գրում է Duvar-ը։

Ելույթ ունենալով կուսակցության խորհրդարանական խմբի նիստում՝ Օզելը հայտարարել է, որ նախնական օրը մարտի 23-ն է, երբ կարող են քվեարկել CHP-ի բոլոր անդամները: Նա նշել է, որ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը չի մասնակցի նախնական ընտրություններին:

«Մենք քննարկել և համաձայնության ենք եկել այն պահանջի և առաջարկի շուրջ, որ Թուրքիային հույս տվող երկու անունները չպետք է մաշեն միմյանց՝ մրցելով փրայմերիզում»,- ասել է Օզելը։

Ակնկալվում է, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կհայտարարվի կուսակցության նախագահի թեկնածու։ Իսկ մինչ այդ, նա բախվում է կառավարության կողմից հետաքննությունների միջոցով աճող ճնշմանը։

«Մենք միասնական ենք և միասին (որպես RNP), որպեսզի մեր երկիրը լավ օրեր ունենա, որպեսզի թոշակառուները, նվազագույն աշխատավարձ ստացողները, ուսանողները, աշխատողները կարողանան հարմարավետ ապրել և վերականգնվի խորհրդարանական ժողովրդավարությունը»,- սոցցանցում գրել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը։

Խորհրդարանական և նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականին, սակայն ընդդիմադիր CHP-ն ուժեղացնում է իր ճնշումը արտահերթ ընտրությունների անցկացման համար, քանի որ բախվում է դատական ​​հետաքննության միջոցով բռնաճնշումների նոր ալիքի։

«Ընտրական խորհուրդը չի սկսում ընտրական գործընթացը, ազգն է այն սկսում, ազգի ընտրական գործընթացն արդեն սկսվել է։ Իհարկե, մենք արտահերթ ընտրություններ ենք ուզում։ Եթե մենք ուզում ենք արտահերթ ընտրություններ, մենք պարտավորություններ ունենք»,- ասել է Օզելը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի