Այս տարի ՀՀ դեսպանություն կբացվի Հունգարիայում և Հունգարիայի դեսպանություն՝ ՀՀ-ում, այս մասին «Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության խթանումը Վիշեգրադյան քառյակի փորձի հիման վրա» խորագրով եզրափակիչ համաժողովին ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Հունգարիայում ՀՀ դեսպանություն հիմնելու որոշումը կառավարությունը կայացրել էր դեռ նախորդ տարի՝ հիմնավորմամբ, որ Հայաստանի համար Հունգարիան կարևոր նշանակություն ունի որպես ԵՄ անդամ երկիր։ Հիշեցնենք, որ 2024 …

