Լոռու մարզի Ակներ-Սանահին ավտոճանապարհի 400 մետր երկարությամբ նեղ հատվածի ասֆալտապատումը կլայնացվի։ Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեցին Ալավերդու համայնքապետարանից։ Թե երբ կմեկնարկեն աշխատանքները, համայնքապետարանից հստակ ասել չեն կարող։ Ալավերդի-Սանահին-Ակներ 10 կիլոմետրանոց ճանապարհահատվածը կառուցվում է Կառավարության ֆինանսավորմամբ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։ Մեկ ամիս առաջ Factor.am-ը հայտնել էր, որ Ակներ գյուղ տանող ճանապարհի 400 մետր երկարությամբ հատվածը կառուցվել է 4 …

