Բավական է ձյուն գա, տրանսպորտի թանկացման բոլոր հիմնավորումները հօդս են ցնդում, զավեշտալի է. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

«Մենք չունենք համակարգային մոտեցում, ձմռանն է պետք ամռանը նախապատրաստվել, մեր մայրաքաղաքում կա տրանսպորտի հետ կապված լրջագույն խնդիր, որը տասնամյակների ընթացքում լուծում չի ստանում: Անձրև է գալիս, ձյուն է գալիս, քաղաքը կանգնում է: Քաղաքային իշխանությունները կա´մ անլուրջ են մոտենում խնդրին, կա´մ ի զորու չեն այն լուծել: Բավական է ձյուն գա, տրանսպորտի թանկացման բոլոր հիմնավորումները հօդս են ցնդում, զավեշտալի է»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին:

Նա անդրադառնում է նաև Սահմանադրություն ընդունելու համար հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտությանը, ինչի մասին օրեր առաջ խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Վարչապետն ու իր թիմը փորձում են տալ արտաքին պարտադրանքի անհրաժեշտությունների լուծումը: Ի՞նչ ժամանակն է Սահմանադրություն փոխելու: Այն հիմնավորումները, որոնք վարչապետն է առաջարկում, չեն համոզում, սահմանադրական կրիզիսի խնդիր չկա»:

Կոմպոզիտորի կարծիքով` իշխանության կողմից արվում է ամեն բան, որպեսզի հասարակության շրջանում լարվածություն ստեղծվի. «Ընտանեկան փոդքասթից մինչև սահմանադրության փոփոխություն. ամեն կերպ բորբոքում են հանրությանը, բոլոր մեխանիզմները օգտագործվում են»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան