Արաբական Միացյալ Էմիրություններն ու ԵԱՏՄ-ն ազատ առևտրի գոտի կստեղծեն

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) երկու-երեք ամսից համաձայնագիր կստորագրեն ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄԷ արտաքին առեւտրի պետնախարար Թանի բեն Ահմեդ Ալ Զեյուդին․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Անցյալ տարի կարևոր իրադարձություն էր ԱՄԷ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի նախապատրաստումը, որի անդամ է Ռուսաստանը: Այս համաձայնագրի վրա աշխատանքը տևեց գրեթե մեկուկես տարի: Մենք անհամբեր սպասում ենք փաստաթղթի ստորագրմանը երկու-երեք ամսից»,- ասել է նա Աբու Դաբիում Ռուսաստանի արտահանման կենտրոնի կողմից կազմակերպված Made in Russia տոնավաճառի բացմանը:

Պետնախարարը նաև նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում ԱՄԷ-ի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 3,5 միլիարդ դոլարից հասել է 10 միլիարդ դոլարի։

ԱՄԷ-ի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները սկսվել են 2023 թվականի մարտին։ Այս ընթացքում կողմերը խորհրդակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Ինչպես հայտնում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը, փաստաթուղթը, ի թիվս այլ հարցերի, կկարգավորի սակագների ազատականացման, մաքսային և արդյունաբերական համագործակցության, էլեկտրոնային առևտրի և մտավոր սեփականության, առևտրի պաշտպանության միջոցառումները։

Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հայտարարել էր, որ ԱՄԷ-ի և ԵԱՏՄ-ի միջև համաձայնագրի պատրաստման շուրջ բանակցություններն ավարտվել են։ Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովի խոսքով՝ այս փաստաթուղթը կարող է ստորագրվել 2025 թվականի կեսերին։

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որի մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Դիտորդի կարգավիճակ է տրվել Իրանին, Կուբային, Մոլդովային և Ուզբեկստանին։