Առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ից մաքսային և սահմանային վերահսկողության հարցերով թիմ է մեկնելու Հայաստան՝ աշխատելու տեղի գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման ժամանակ։ «Կարճ ժամանակահատվածում հսկայական և արդյունավետ աշխատանք ենք իրականացրել՝ հրաշալի գործընկերային հարաբերությունների ներքո: Այսպիսով, …

