Թուրքիայի դեսպանին խիստ բողոք է ներկայացվել․ Հնդկաստանի ԱԳՆ-ն քննադատել է Էրդողանի հայտարարությունները

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնդկաստանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանին Քաշմիրի վերաբերյալ վերջին արտահայտության համար։ Երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ խիստ բողոք է ներկայացվել Թուրքիայի դեսպանին, գրում է The Times of India-ն։

«Մենք մերժում ենք նման վիճելի մեկնաբանությունները Հնդկաստանի համար հավերժական հարցերի վերաբերյալ։ Մենք խիստ բողոք ենք ներկայացրել Թուրքիայի դեսպանին։ Հնդկաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ նման անհիմն հայտարարություններն անընդունելի են։ Ջամուն և Քաշմիրը Հնդկաստանի անբաժանելի մասն են։ Ավելի լավ կլիներ, եթե խոսվեր Հնդկաստանի դեմ անդրսահմանային ահաբեկչություն կիրառելու՝ Պակիստանի քաղաքականության մասին, որը շարունակում է մնալ ամենամեծ սպառնալիքը Ջամուի և Քաշմիրի բնակիչների համար»,- ասել է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Ռանդհիր Ջեյսվալը։

Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահը կոչ էր արել ՄԱԿ-ին երկխոսություն սկսել Քաշմիրի խնդրի լուծման համար՝ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ բանակցություններից հետո:

«Քաշմիրի հարցը պետք է լուծվի ՄԱԿ-ի բանաձևի համաձայն՝ երկխոսության միջոցով և նկատի ունենալով Քաշմիրի ժողովրդի ձգտումները։ Մեր պետությունը և մեր ազգը, ինչպես նախկինում, այսօր համերաշխ են մեր Քաշմիրի եղբայրների հետ»,- հայտարարել էր Էրդողանը։

Հնդկաստանը պնդում է, որ Քաշմիրի հարցը զուտ երկկողմանի է, և այն միջազգայնացնելու հնարավորություն չկա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի