Ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

Լուրեր

03.08.2026 | 13:35
Այս փուլը չպետք է դառնա դրոշների մասին պատերազմ. Աննա Գրիգորյանը`Արցախի դրոշների բացակայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:29
Մեսին դեռ մտադիր չէ հեռանալ Արգենտինայի հավաքականից. աղբյուր
03.08.2026 | 13:20
Մոտիկից ադրբեջանցի տեսե՞լ եք. հարցից Գառնիկ Դավթյանը ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:12
Վայոց ձորի 2 համայնքներում հողատարածքներ են ապօրինի օտարվել, այդ թվում՝ Եղեգնաձոր համայնքի քաղաքային մարզահամալիրի տարածքը
03.08.2026 | 13:02
Իրանը հայտնել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ներկայում բանակցություններ չեն ընթանում
03.08.2026 | 12:53
«Ավինյանը «Մուլտի Վելնես»-ն է խլում, Կոնջորյանի կինը՝ հազարավոր դոլարներ աշխատավարձ, Ռուբինյանի եղբայրը՝ պաշտոն ստանում». Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:47
Պատգամավորներն ԱԺ նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 12:45
Ինչու եմ ես «պրիմիտիվ» ժեստի համար 2 ամիս կալանավորվել. Ռուբեն Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:36
«Ռուբինյանի՝ մարտի 1-ին կալանավորված հայրն անմեղ էր. այո՛, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 12:01
Լիխտենշտեյնը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել․ 31,000 մարդու անձնական տվյալ է գողացվել
03.08.2026 | 11:51
Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:42
Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 20-ին ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Լոռու մարզի դատախազ Արմեն Շահբազյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Արմեն Շահբազյանը ներկայացրել է Լոռու մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով 2024 թվականի ընթացքում մարզում նախաձեռնված քրեական վարույթներին, դատարան ուղարկված գործերին և այլն: Այս համատեքստում մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականին նախաձեռնվել է 3947 քրեական վարույթ (2023 թվականին՝ 3566), դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 561 քրեական վարույթ (2023 թվականին՝ 533 քրեական վարույթ): Արմեն Շահբազյանի խոսքով՝ 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 454 քրեական գործ՝ 490 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 532 քրեական գործ՝ 560 անձի վերաբերյալ):

2024 թվականին քրեական վարույթներով պետությանը և համայնքին պատճառվել է 131 միլիոն 671 հազար դրամի վնաս, որից վերականգնվել է 40 միլիոն 38 հազար դրամը (2023 թվականին՝ 120 միլիոն 874 հազար դրամ, որից վերականգնվել է 5 միլիոն 311 հազար դրամը):

Մարզի դատախազը, անդրադառնալով Լոռու մարզի դատախազությունում պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված աշխատանքներին, տեղեկացրել է, որ 2024 թվականին նախաձեռնել են 92 ուսումնասիրություն՝ 2023 թվականի 12-ի դիմաց: Դրանք վերաբերել են Վանաձորում գործած կինոթատրոնների օտարումների գործընթացներին, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց փոխանցման ոչ ենթակա հողատարածների օտարումների գործընթացներին, կառուցապատման ենթակա հողամասերի օտարման գործընթացների օրինականությանը, գետափնյա տարածքներում մասնավոր  սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա հողերին։

Արմեն Շահբազյանի խոսքով՝ ուսումնասիրության արդյունքներով ներկայացվել է քրեական վարույթ նախաձեռնելու 2 հաղորդում, երկու հողամասերի (մայթի և այգու հատված) օտարման վերաբերյալ ուսումնասիրություններն ավարտական փուլում են, նախապատրաստվում են հաղորդումներ: «Կինոթատրոնների օտարման գործընթացների ուսումնասիրության արդյունքում պարզվել են «Գուգարք» կինոթատրոնի օտարման գործընթացում տեղի ունեցած առերևույթ խախտումների վերաբերյալ տվյալներ: Ուսումնասիրությունն ավարտելու համար անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել Ազգային արխիվից, որոնք ստանալուն և ուսումնասիրելուն պես կկիրառվեն դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցներ»,- նշել է Լոռու մարզի դատախազը՝ հավելելով, որ 2024 թվականին մարզի դատախազների կողմից դատարան է ներկայացվել պետական (համայնքային) շահերի պաշտպանության 11 հայց, հայցագնի ընդհանուր չափը՝ 15 միլիոն 900 հազար դրամ: Ընթացքում է գտնվում 76 հայց՝ բռնագանձման ենթակա գումարի ընդհանուր չափը՝ 427 միլիոն 233 հազար դրամ:

Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ի թիվս այլնի, մարզի դատախազին հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում, ինչպես նաև մարզային իրավապահ գործընկերների հետ համագործակցությամբ խստացնել հանքարդյունաբերության ոլորտում հանցագործությունների բացահայտման և քննության աշխատանքները։