Մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները
Առաջիկայում ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված՝ ճանապարհատրանսպորտային պատահարները հնարավորինս բացառելու նպատակով Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է կանխարգելիչ միջոցառումներ․ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը։
Հաղորդագրության մեջ նշված է, որ աշխատանքներին անձամբ հետևում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: