Արարատի մարզի Այգավան գյուղում տեղի ունեցած բենզալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է։ Factor.am-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։ «Ցավոք, տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Երկրորդ տուժածը վիճակը այս պահին ծանր է»,- փոխանցեց Մարիամ Ծատրյանը։ Հիշեցնենք, որ մարտի 4-ին Արարատի մարզի Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած …

