Հովհաննես Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է մեղսագրվող արարքը չկատարելու հիմնավորմամբ։ Այս մասին Ավետիսյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կից լուսանկարներ հրապարակելով, որտեղ համապատասխան որոշումն ու Ավետիսյանից առգրավված զենք-զինամթերքն են։  

«Քանի որ ի սկզբանե կեղծ գործ էր, այսպես էլ պետք է լիներ, կամ էլ մյուս տարբերակը պետք է լիներ՝ բերեին, գրպանս ապօրինի զենք դնեին, իրենց գործը առաջ տանեին»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ քրեական հետապնդման պատճառով մասնագիտական հանրությունը և միջազգային կառույցներն իր հետ համագործակցությունից խուսափում են։ 

«Այս ամենը դիտավորյալ են անում, ուզում են քո հեղինակության հետ խաղան։ Ուղղակի քաղաքական հետապնդում է, իրենք թիրախավորված դիտավորյալ անում են, նպատակն այն չէ, որ կալանավորի, մեկուսացնի, այլ քեզ փչացնի ու վախեցնի, որ դադարես ընդդիմանալ»,- ասում է Հովհաննես Ավետիսյանը։  

Հիշեցնենք՝ Ավետիսյանին հոկտեմբերի 31-ին ձերբակալել էին ապօրինի զենք պահելու կասկածանքով, և քանի որ խուզարկություններից հետո նրա մոտ չէին հայտնաբերել ապօրինի զենք, ազատ էին արձակել։ Այդ պահից սկսած՝ Ավետիսյանին պատկանող մեքենան և իրերը Քննչական կոմիտեն չէր վերադարձնում, իսկ քրեական վարույթի քննությունը շարունակվում էր։ 

Ավելի վաղ քննիչը Ավետիսյանի մեքենան վերադարձել էր, սակայն զենք-զինամթերքը շարունակում էր մնալ իրավապահ կառույցի մոտ։

Անի Թամրազյան