Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սաթենիկ Անդրեասյանը վարույթ է ընդունել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր նախկին դեսպան Էդգար Ղազարյանի գործը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ «Էդգար Ֆերդինանդի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության …

