Սիրիայի նախագահը հայտարարել է երկրի պետական ​​կառուցվածքում քրդական ուժերի ինտեգրման բեկումնային համաձայնագրի մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Սիրիայի անցումային կառավարությունը համաձայնության է եկել քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» հետ՝ վերջիններիս երկրի ինստիտուտներին ինտեգրելու շուրջ, գրում է Al Monitor-ը։

Անցումային կառավարությունը X-ում հրապարակված հայտարարության մեջ նշել է, որ ստորագրվել է համաձայնագիր, որն «ապահովում է «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի ինտեգրումը Սիրիայի Արաբական Հանրապետության ինստիտուտներին և ընդգծում է սիրիական տարածքի միասնությունն ու բաժանման մերժումը»:

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան և SDF-ի առաջնորդ Մազլում Քոբանին Դամասկոսում համաձայնագիր են ստորագրել։ Սիրիական պաշտոնական SANA գործակալության հաղորդմամբ՝ կողմերը համաձայնության են եկել հետևյալ կետերի շուրջ՝

-Երաշխավորվում են բոլոր սիրիացիների իրավունքները «ներկայանալու և մասնակցելու քաղաքական գործընթացներին և բոլոր պետական ​​հաստատություններին»՝ անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելությունից;

-Սիրիացի քրդերին «որպես սիրիական պետության անբաժանելի մաս» ճանաչելը;

-Սիրիայում հրադադարի հաստատումը;

-Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող բոլոր քաղաքացիական և ռազմական հաստատությունների ինտեգրումը սիրիական պետությանը, ներառյալ՝ սահմանային անցակետերն ու օդանավակայանները, ինչպես նաև նավթի և գազի հանքերը;

-Տեղահանված սիրիացիների իրենց տներ վերադարձի ապահովումը;

-Աջակցությունը կառավարությանը «Ասադի ռեժիմի մնացորդների» դեմ պայքարում՝ հղում անելով նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հետ կապված զինյալներին;

-Ատելության խոսքի և բաժանման մերժումը։

Կողմերը պայմանավորվել են  նաև աշխատել համաձայնագրի իրականացման ուղղությամբ մինչև 2025 թվականի վերջը։

Նշենք, որ SDF-ը ձևավորվել է 2015 թվականին և վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը Իսլամական պետության դեմ պայքարում: SDF-ը ԻԼԻՊ-ի վերջին տարածքը Սիրիայում գրավել է 2019 թվականին և տասնյակ հազարավոր գրոհայինների ու նրանց ընտանիքներին պահում է կալանավայրերում:

SDF-ը Հյուսիսային և Արևելյան Սիրիայի Դեմոկրատական ​​Ինքնավար Վարչակազմի հիմնական ռազմական ուժն է։ Վարչակազմն ունի ինքնավարության զգալի աստիճան՝ վերահսկելով, օրինակ, Իրաքի հետ իր սահմանային անցակետը: Շրջանի վարչական մայրաքաղաք Ղամիշլիում կա օդանավակայան։ Քրդերի գլխավորած իշխանություններն անցյալ ամիս սկսել են Դամասկոսին նավթ մատակարարել հյուսիս-արևելքում գտնվող իրենց տնօրինած հանքավայրերից:

Պետությանն ինտեգրելու գործարքը կարող է հանգստացնել Թուրքիային: SDF-ը և Թուրքիայի կողմից աջակցվող Սիրիական ազգային բանակը՝ ապստամբ խմբավորում, որը կռվել է HTS-ի կողքին քաղաքացիական պատերազմի ժամանակ, բախվել էին դեկտեմբերին Ասադի տապալումից հետո: Թուրքիան և նրա դաշնակիցները SDF-ի դեմ շարունակվող ռազմական գործողություններ են սկսել 2016 թվականին:

Անկարան SDF-ի կազմում գտնվող որոշ քրդական խմբավորումներ համարում է PKK-ի մասնաճյուղեր։ SDF-ն նվազեցնում է PKK-ի հետ իր կապը: Հունվարին էլ Թուրքիան սպառնացել էր նոր ռազմական գործողություն սկսել SDF-ի դեմ։

Հավելենք, որ լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունների համաձայն՝ Սիրիայի իշխանությունների և SDF-ի միջև գործարքի հարցում միջնորդել է ԱՄՆ-ն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի