Էդգար Ղազարյանի գործով առաջին դատական նիստն է նշանակվել․ հաղորդում տվողը ՍԴ աշխատակազմի ղեկավարն է

Լուրեր

18.07.2026 | 20:02
Հնդկաստանը տիեզերք է արձակել առաջին մասնավոր հրթիռը
18.07.2026 | 19:52
6-7 մլն դրամ հոսանքի պարտք ունենք. եթե անջատեն, 200 տոննա ձուկ կսատկի. ձկնաբույծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 19:33
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
18.07.2026 | 19:20
Wildberries-ը 2 մլն ռուբլի կվճարի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին, կփոխհատուցի նաև վաճառողների վնասները
18.07.2026 | 18:53
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածից հետո շուրջ 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի
18.07.2026 | 18:32
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին Մոսկվայի և Տամբովի մարզերում․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ
18.07.2026 | 18:18
Զելենսկին դիտարկում է Սիրսկիի պաշտոնանկությունը
18.07.2026 | 18:00
«Ֆուռերի մեջ բեռնված ձուկը փչանում է, ի՞նչ անենք»․ ՌԴ-ի սահմանափակումներն ու ԵՄ-ի ընձեռած հնարավորությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 17:32
Սիսիանի «Զանգեր» հատվածում 13,4 կմ ճանապարհ է նորոգվում
18.07.2026 | 17:18
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18.07.2026 | 17:02
Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի
18.07.2026 | 16:50
Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը
18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
18.07.2026 | 15:40
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ ՔԿ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սաթենիկ Անդրեասյանը վարույթ է ընդունել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր նախկին դեսպան Էդգար Ղազարյանի գործը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ 

Համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝

«Էդգար Ֆերդինանդի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ քննված գործի ընթացքի և նշված գործով 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կայացված ՍԴՈ-1749 որոշման կապակցությամբ 2024 թվականի օգոստոսի 28-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում հրապարակել է «Սահմանադրական դատարանի դատավորներին և արատավորող, նրանց իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ»։

Ղազարյանի փաստաբաններից Վարազդատ Հարությունյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ հաղորդումը ներկայացրել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը։

Նշենք, որ Ղազարյանին մեղադրանք առաջադրելուց հետո պաշտպանական կողմին զգուշացրել են նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին, ուստի՝ պաշտպանները նախաքննության ընթացքում չեն հայտնել, թե ում հաղորդման հիման վրա է նախաձեռնվել քրեական վարույթը։ Սակայն այժմ, երբ նախաքննությունն ավարտված է, պաշտպանական կողմը կաշկանդված չէ հայտնել նախաքննական տվյալներ։

Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, որով սահմանվում է դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը։ 

Ղազարյանի նկատմամբ նաև խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը, որով նրան մինչև գործի ավարտն արգելվել է հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների, փաստաբանների, հարկադիր կատարողների նկատմամբ:

Ստացվում է՝ Ղազարյանը չի կարող քննադատել անգամ իր գործով քննիչին, դատախազին։

Արաքս Մամուլյան