Բողոքի ակցիայի 2 մասնակցի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը

Լուրեր

06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Մարտի 7-ին Նաիրի Զարյան փողոցում բողոքի ակցիայից հետո երեք ձերբակալվածներից 2-ի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Երեկ նրանց կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Այդ խափանման միջոցի միջնորդությունը մերժվել էր և, փաստորեն, ընտրվել է բացակայելու արգելքը։

Հիշեցնենք՝ Նաիրի Զարյան փողոցում մարտի 7-ին բողոքի ակցիա էին իրականացնում Վրացական 6, 4 և Նաիրի Զարյան 15, 15Ա բազմաբնակարան շենքերի բնակիչները: Նրանք փակել էին ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել կառուցվող բարձրահարկի շինարությունը։

Ակցիայի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել։ Մեքենաներից մեկը բարձրացել էր մայթի վրա, որպեսզի այդ տարբերակով կարողանա անցնել։ Ակցիայի մասնակիցներից մեկը խփել ու կոտրել էր մեքենայի դիմապակին, հարվածել վարորդին։ Factor TV-ն այդ պահը չի արձանագրել, սակայն ակցիայի մասնակիցը պնդում էր, որ վարորդը մեքենան վարել է իր ուղղությամբ։ Նույն օրը ակցիայի մասնակից երեք քաղաքացի ձերբակալվել էր։

Արփի Հակոբյան