Բողոքի ակցիայի 2 մասնակցի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Մարտի 7-ին Նաիրի Զարյան փողոցում բողոքի ակցիայից հետո երեք ձերբակալվածներից 2-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին Factor.am-ին փոխանցեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Երկու անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից մեկը մերժվել է»,- ասաց խոսնակը։

Դատարանը մերժել է մայթին բարձրացած մեքենայի դիմապակին կոտրած և վարորդին հարվածած անձի կալանքի միջնորդությունը, մյուս միջնորդությունը դեռ քննվում է։

Factor TV-ն այդ պահը չի արձանագրել, բայց ակցիայի մասնակիցը պնդում էր, որ վարորդը մեքենան վարել է իր ուղղությամբ։

Հիշեցնենք՝ Նաիրի Զարյան փողոցում մարտի 7-ին բողոքի ակցիա էին իրականացնում Վրացական 6, 4 և Նաիրի Զարյան 15, 15Ա բազմաբնակարան շենքերի բնակիչները: Նրանք փակել էին ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել կառուցվող բարձրահարկի շինարությունը։

Արփի Հակոբյան