ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: «Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան ընդգծել է, որ Բրազիլիայի ոլորտային համապատասխան նախարարությունը հետաքրքրված է Հայաստանի հետ բազմաշերտ գործակցություն ծավալելու տեխնոլոգիական ոլորտի հնարվոր բոլոր ուղղություններով։ Դեսպանը նաև նշել է, որ բրազիլական մի …

