2026 թ․ Հայաստանը կնախագահի COP17-ը․ Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի քննարկմանը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Կանանց հզորացումը Ռիոյի կոնվենցիաների միջոցով. գենդերային հեռանկարներ՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և անապատացման հարցում» թեմայով հարակից քննարկմանը։ Այն կազմակերպվել է Հայաստանի, Բրազիլիայի և Մոնղոլիայի մշտական ներկայացուցչությունների կողմից՝ ՄԱԶԾ-ի և ՄԱԿ կանանց աջակցությամբ․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Քննարկման ընթացքում նախարարը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ընդգծել է համատեղ ջանքերի և հանձնառությունների դերը՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և անապատացման հետևանքով առաջացած մարտահրավերների դիմագրավման ու արդյունավետ արձագանքման գործում։ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ շատ դեպքերում կանայք առավել խոցելի են նաև շրջակա միջավայրի փոփոխություններով պայմանավորված՝ շեշտելով ժամանակին ու հասցեական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։

Իր ելույթում նախարարը վերահաստատել է նաև ՀՀ հանձնառությունը՝ խթանելու կանանց հզորացումը կենսաբազմազանության պահպանման և որոշումների կայացման գործընթացներում․ այս համատեքստում նա ընդգծել է COP16-ի ունեցած առանցքային դերը։

«Անհրաժեշտ է որդեգրել ներառական և ճկուն մոտեցում՝ սահմանված նպատակների իրականացման ուղղությամբ, որոնք կլինեն նաև COP17-ում Հայաստանի նախագահության հիմքում: Այն նախատեսվում է անցկացնել՝ ապահովելով բոլոր շահագրգիռ կողմերի՝ ներառյալ կառավարությունների, քաղաքացիական հասարակության, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը և լսել յուրաքանչյուրի դիրքորոշումն ու մոտեցումը»,- ասել է Նարեկ Մկրտչյանը։

Ելույթի ավարտին նախարարն ընդգծել է նաև COP17-ի կարևորությունը Գենդերային գործողությունների ծրագրի վերանայման համատեքստում՝ նշելով, որ այն հնարավորություն կստեղծի լիարժեք գնահատել ոլորտում առկա իրավիճակը և առաջարկել արդյունավետ լուծումներ։