Ալիևի օգնականը խոսել է ՀՀ-ից փոխհատուցման պահանջից

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը այսօր ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ու ներկա ռազմաքաղաքական ղեկավարների, հայ գերների շինծու դատավարություններին։

«Ադրբեջանի դեմ Հայաստանի հանցագործությունները չեն մոռացվի։ Բաքվում դատավարություն է ընթանում մարդկության դեմ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ։ Հայաստանը ներկայումս անիմաստ քարոզչական արշավ է իրականացնում այս դատարանի դեմ։ Անձինք, որոնց դատում են այդ դատարանում, պատասխան են տալիս օրենքի առաջ։ Անընդունելի է նրանց անվանել գերի կամ պատանդ»,-ասել է Հաջիևը՝ հավելելով․

«Հայաստանի տարածքում կան մարդիկ, որոնք ռազմական հանցագործություններ են կատարել մարդկության, ադրբեջանական ժողովրդի դեմ, և նրանք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»։

Նա նշել է, թե Հայաստանը սխալվում է, եթե կարծում է, որ հնարավոր է ցանկացած բանաձևով ազդել Ադրբեջանի կամքի վրա.

«Հայաստանն ու նրա հովանավորները սխալվում են։ Քննարկման առարկա է նաև փոխհատուցման հարցը։ Համապատասխան կառույցները ժամանակակից մեթոդների կիրառմամբ ճշգրիտ և մանրամասն գնահատել են Հայաստանի կողմից 30-ամյա օկուպացիայի ընթացքում հասցված վնասները։ Այս հարցը նույնպես առանձին քննարկման թեմա է տարածաշրջանում խաղաղության լիարժեք ապահովման համար»,-ասել է նա՝ նշելով, թե իբր «եթե  ​​Հայաստանը խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում, ապա պետք է սերտորեն համագործակցի Բաքվի դատական իշխանության հետ»։

Շարունակելով ադրբեջանական կեղծ քարոզչական թեզերի շարքը՝ Հաջիևը  մատնանշել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը՝ իբրև թե կապված Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հետ։ Նա ասել է, թե համապատասխան փորձը կա և Իռլանդիան պարտավորվել է փոփոխել իր Սահմանադրությունը և ճանաչել Մեծ Բրիտանիայի լիակատար ինքնիշխանությունը Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ։

«Սա անհրաժեշտ պայման է տարածաշրջանում համապարփակ խաղաղություն ապահովելու համար: Այսօր Մինսկի խմբի կարիքը չկա: Եթե ինչ-որ մեկը փորձի վերակենդանացնել Մինսկի խումբը, դա ուտոպիա է: Հայաստանը փորձում է պահպանել Մինսկի խումբը: Նման հարցերի, հատկապես Հայաստանի Սահմանադրությանը վերաբերող հարցերի լուծումից հետո, տարածաշրջանում խաղաղության օրակարգի համար ավելի լավ պայմաններ կստեղծվեն»,-հայտարարել է Ալիևի օգնականը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի