Հայաստանի Կարմիր գրքում գրանցված գորշ արջին պահել են ավտոմեքենաների վերանորոգման կետում. FPWC-ն ահազանգում է

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), ՀՀ Ներքին գործերի նախարարության հետ համատեղ փրկել և Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC) են տեղափոխել Երևանի Սիլիկյան թաղամասում ավտոմեքենաների վերանորոգման կետում պահվող գորշ արջին:

Ինչպես տեղեկանում ենք Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, փրկարարական գործողությունը կատարվել է մտահոգ քաղաքացիների ահազանգից հետո, որոնք հիմնադրամին տեղեկացրել էին նեղ, խավար վանդակում պահվող արջի մասին: Կենդանին գտնվել է ծայրահեղ անբարենպաստ պայմաններում՝ զուրկ մասնագիտական խնամքից, համապատասխան սննդից և անհրաժեշտ կենսապայմաններից: Փրկության գործընթացին մասնակցել են նաև կենդանասերների համայնքի ներկայացուցիչներ, որոնք մտահոգ էին կենդանու ճակատագրի վերաբերյալ, ինչպես նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները։

Նախնական զննությամբ հայտնաբերվել են առողջական խնդիրներ: Անբարենպաստ պայմաններում պահելու հետևանքով արջի թաթերը վնասվել են բետոնի վրա շարունակական քայլելուց, հայտնաբերվել են կոտրված ատամներ, ինչպես նաև նկատվել են սառցապատ հատակի վրա տեղաշարժվելու դժվարություններ:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ արջը նախկինում պահվել է Մալաթիա-Սեբաստիա թաղամասում, որտեղ Վարդան Վարդանյան անունով քաղաքացին բնակելի տարածքում, մանկապարտեզների և դպրոցների հարևանությամբ, շարունակում է պահել ևս երեք գորշ արջի՝ նույնպես անընդունելի պայմաններում: Այս արջերը դեռևս գտնվում են վատթար պայմաններում, իսկ հարակից բնակիչները շարունակում են ենթարկվել անմիջական վտանգի:

«Գորշ արջը Հայաստանի Կարմիր գրքում գրանցված տեսակ է, և նրանց անօրինական պահելն ու վատ վերաբերմունքը ոչ միայն դաժանություն է կենդանիների նկատմամբ, այլև պատժելի արարք», – նշել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Ներկայումս փրկված արջը գտնվում է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում, որտեղ ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն և խնամք: Մասնագետները գնահատում են կենդանու առողջական վիճակը և հոգեբանական վնասները՝ հետագա վերականգնման ծրագիր մշակելու նպատակով:

Հիմնադրամը կոչ է անում իրավապահ մարմիններին՝ հրատապ միջոցներ ձեռնարկել Մալաթիա-Սեբաստիա թաղամասում պահվող մյուս երեք արջերի անհապաղ փրկության համար և պատասխանատվության ենթարկել օրենքը խախտողներին:

FPWC-ն նաև հորդորում է քաղաքացիներին՝ շարունակել զգոն լինել և անմիջապես հայտնել վայրի կենդանիների անօրինական պահման կամ վատ վերաբերմունքի դեպքերի մասին:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) առաջատար բնապահպանական կազմակերպություն է Հայաստանում։ Հիմնադրամի կողմից և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության աջակցությամբ ստեղծված Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) եզակի հաստատություն է, որն ապահովում է վտանգված և փրկված կենդանիների պահպանությունն ու խնամքը։ Կենտրոնի հիմնման օրվանից մի քանի տասնյակ արջեր փրկվել և ապաստան են գտել այստեղ՝ ազատվելով ռեստորանների, բենզալցակայանների, ավտոկայանների և այլ մասնավոր անբարենպաստ պայմաններից։ Կենտրոնում կենդանիներն ստանում են մասնագիտական խնամք, հատուկ մշակված սննդակարգ և անհրաժեշտ կենդանաբուժական օգնություն՝ ներառյալ ձմեռման նախապատրաստական աշխատանքները։

Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը (IAR) համաշխարհային ճանաչում ունեցող կառույց է, որը մասնագիտացած է վայրի կենդանիների փրկության և վերականգնման ոլորտում։ Հայաստանում IAR-ը FPWC-ի ռազմավարական գործընկերն է՝ համատեղ իրականացնելով Արջերի փրկության ծրագիրը։