Հայտարարագրումը չի՛ չեղարկվում․ տարածված տեղեկությունը սխալ է

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Եկամուտների հայտարարագրման պահանջը չի չեղարկվում, համացանցում տարածված տեղեկությունը սխալ է։ Ապատեղեկատվության տարածման առիթ է տվել այն, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն է ֆինանսների նախարարությանը առաջարկել չեղարկել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը, որը սակայն ֆինանսների նախարարությունը անընդունելի է համարել։ Այս մասին Factor TV-ին տեղեկացավ Ֆինանսների նախարարությունից։

«Նախագիծը չի բխում ՀՀ կառավարության 2021–2026 թթ. ծրագրով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի` ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործուն համակարգ, որը կնպաստի նաև միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» համակարգի ներդրմանը»,– նշված է կառավարության որոշման մեջ:

Այսինքն, կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերից մեկով կառավարությունը ոչ թե ընդունել է հայտարարագրման համակարգը չեղարկելու առաջարկությունը, այլ այդ առաջարկի անընդունելությունը։

Հիշեցնենք, որ գրանցված աշխատողները իրենց 2024 թվականի եկամուտների մասին պետք է  հայտարարագիր ներկայացնեին մինչև մայիսի 1-ը։ Ավելի ուշ հայտարարագիր լրացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբեր։  Հայտարարագրման շրջանակում կա նաև սոցիալական կրեդիտների վերադարձի հնարավորություն, որը յուրաքանչյուր անձի մասով կարող է կազմել առավելագույնը 100 հազար դրամ։

Հունվարի 1-ից մինչև 10-ը համընդհանուր հայտարարագիր լրացրած 4509 քաղաքացի հետ է ստացել 420 միլիոն դրամի սոցիալական կրեդիտ։ Այս մասին հայտնել էր Նիկոլ Փաշինյանը, որը պարբերաբար ֆեյսբուքյան էջի գրառմամբ թարմացնում է սոցիալական կրեդիտից օգտված քաղաքացիների տվյալները։ 

 

Անի Թամրազյան