Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ երեքշաբթի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։ «Այո, այդպես է։ Երեքշաբթի պատրաստվում է նման խոսակցություն»,- ասել է Պեսկովը։ Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել ԱՄՆ նախագահի խոսքերը Պուտինի հետ տարածքների և ատոմակայանների վերահսկողության հարցը քննարկելու և զրույցի …

