Ուսուցիչների համաժողովի ընթացքում քննարկվել են մասնագիտական հարցեր

Լուրեր

08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է մաթեմատիկայի ուսուցիչների համաժողովին, որը կազմակերպել էր «Քառակուսի» կրթական հիմնադրամը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Երկօրյա համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել մաթեմատիկայի դասագրքերի հայեցակարգին, կարողունակությունների զարգացման ինտերակտիվ մեթոդներին, արհեստական բանականության միջոցով ուսուցմանը, մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակությունների ձևավորմանը և այլ թեմաների:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը լայնածավալ բարեփոխումների համատեքստում կարևորել է ուսուցչական համաժողովների անցկացումը կրթական տարբեր մակարդակներում:

«Վստահ եմ՝ համաժողովը փորձի փոխանակման, մասնագիտական հարցերի շուրջ քննարկումներ ծավալելու լավ հնարավորություն է: Ուսուցչի կարևոր առաքելությունը դասավանդումն է, բայց լավ դասավանդելու համար կարևոր են նաև մասնագիտական համայնքի հետ քննարկումները»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում բնագիտամաթեմատիկական առարկաներն առանցքային տեղ են զբաղեցնում: Մասնավորապես՝ մեծ ուշադրություն է դարձվում դասավանդման որակի բարձրացմանը:

«Վերլուծական մտածողության, տրամաբանության և մի շարք այլ կարողությունների զարգացման համար մաթեմատիկան հիմնարար առարկա է: Դրա դասավանդման արդյունավետության հետ կապված կան խնդիրներ, որոնց քննարկումը մասնագիտական հանրույթի կողմից ունի կարևոր նշանակություն՝ լուծումներ գտնելու տեսանկյունից»,- ասել է Արաքսիա Սվաջյանն ու ընդգծել տարբեր ստուգատեսների միջոցով մաթեմատիկայի արդյունքների ներքին և արտաքին գնահատումները:

Նրա տեղեկացմամբ՝ 2024 թվականին TIMSS-ի միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի չորրորդ դասարանցիների մաթեմատիկայի իմացությունը բարելավվել է, որն արտահայտվել է 15 միավորի աճով: 2019 թվականին նույն ստուգատեսի ժամանակ գրանցված 498 միավորի համեմատ 2024 թվականին չորրորդ դասարանցիներն ապահովել են 513 միավոր՝ առաջին անգամ հայտնվելով միջինից բարձր արդյունքներ ցուցաբերած երկրների խմբում /միջինից բարձր է համարվում 500 միավորից ավելին/:

«Այս դրական ցուցանիշը, միանշանակ, ձեր բոլորի աշխատանքի արդյունքն է: Բայց մենք այժմ դիտարկում ենք հաջորդ տարվանից TIMSS հետազոտություններում նաև 8-րդ դասարանի մասնակցության հարցը։ Իհարկե, մաթեմատիկան բարդ առարկա է, բայց պետք է փորձել այնպես կազմակերպել դասավանդումը, որ գործընթացին ներգրավվեն բոլոր աշակերտները: Այս տարի առաջին անգամ 9-10-րդ դասարանների աշակերտները մասնակցելու են PISA միջազգային հետազոտությանը, որը ցույց կտա արդեն կրթության մակարդակը բարձր դասարաններում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ այժմ շրջանառվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծով մաթեմատիկայից գիտելիքի ստուգումը դառնալու է բուհական ընդունելության պարտադիր մուտքային պահանջ. բոլոր դիմորդները մաթեմատիկայից քննություն են հանձնելու: «Սա, իհարկե, մեծ ջանք ու ռեսուրս է պահանջում, բայց անիրատեսական չէ: Այժմ մենք փոքր ծավալի փորձնական ծրագրեր ենք իրականացնում, որոնք ցույց են տալիս՝ ջանք ներդնելու, նպատակներ սահմանելու և ճիշտ մեթոդներ ընտրելու պարագայում հնարավոր է հասնել հաջողությունների: Դրա վառ ապացույցը 15 ավագ դպրոցում արհեստական բանականության պիլոտային ծրագրի իրականացումն է, որի շրջանակում 10-րդ դասարանից սկսած՝ աշակերտները խորացված մաթեմատիկա են ուսումնասիրում, ինչպես նաև սովորում են ծրագրավորման լեզուներ: Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում դիրքավորվելու նպատակ ունի, ցանկանում ենք մրցունակ լինել աշխարհում, և այս առումով մաթեմատիկայի իմացությունը պարտադիր բաղադրիչ է»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով նաև ուսուցիչների աշխատանքը:

ԿԳՄՍ նախարարի անդրադարձել է նաև հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում «Քառակուսի» հիմնադրամի կողմից ստեղծված մաթեմատիկայի դասագրքերին, որոնք արդեն կիրառվում են դպրոցներում: Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ ստացվել են մի շարք դրական արձագանքներ, ինչպես նաև բարձրացվել են որոշակի խնդիրներ, որոնք քննարկվել են հեղինակների հետ:

«Մաթեմատիկան, թերևս, ամենահետաքրքիր, բայց նաև բարդ առարկաներից է. եթե երեխան որևէ բան չի հասկանում, նրա մոտ կարող են առաջանալ վախեր, նա կարող է ձանձրանալ և այդպիսով կորցնել հետաքրքրությունը: Պետք է փորձենք այնպես անել, որ այս առարկան իրապես դառնա գրավիչ և ուրախ, որպեսզի երեխաներն առավել մեծ հետաքրքությամբ այն ուսումնասիրեն: Ընդ որում՝ աղջիկներին ևս պետք է խրախուսենք՝ բնագիտամաթեմատիկական առարկաներից հաջողությունների հասնելու առումով, քանի որ մեծ ներուժ ունեն»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

Համաժողովի ընթացքում «Քառակուսի» հիմնադրամի տնօրեն Սմբատ Գոգյանը ներկայացրել է մաթեմատիկայի 5-9-րդ դասարանների դասագրքերի հայեցակարգն ու մեթոդաբանությունը։ Կայացել է պանելային քննարկում՝ «Ուսուցանում արհեստական բանականության միջոցով» թեմայով։