14 Հունվար 2025 | 15:19
Հայաստանի վարելահողերի մոտ 50%-ը կա՛մ պատշաճ կերպով չեն օգտագործվում, կա՛մ օգտագործվում են ոչ արդյունավետ․ ՄԱԿ ՊԳԿ
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի վարելահողերի մոտ 50%-ը կա՛մ պատշաճ կերպով չեն օգտագործվում, կա՛մ օգտագործվում են ոչ արդյունավետ: Սա հիմնականում պայմանավորված է ոռոգման բացակայությամբ կամ անբավարարությամբ, հողի մասնատվածությամբ, հողի սեփականության փոխանցման բարդություններով, թերզարգացած ենթակառուցվածքներով և ֆինանսական միջոցների սահմանափակ հասանելիությամբ: Թեև այս խնդիրները կարող են լուծվել թիրախային միջամտությունների միջոցով, հողերի դեգրադացիան՝ պայմանավորված երաշտով, բնական աղակալմամբ, …