Էրդողանը հեռախոսազրույցը կունենա Պուտինի հետ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սպասվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս շաբաթ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը։ Այս մասին հայտնել է Hurriyet-ի հոդվածադիր Աբդուլքադիր Սևելին՝ հղում անելով անանուն աղբյուրներին:

«Քննարկվում է նաև ռուս-ուկրաինական պատերազմը։ Հատկապես խաղաղության բանակցությունները։ Չի բացառվում, որ այս շաբաթ նախագահ Էրդողանը հեռախոսազրույց ունենա ՌԴ նախագահ Պուտինի հետ»,- ասվում է հրապարակման մեջ։

Հաղորդվում է նաև, որ Էրդողանը չի մասնակցի Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին։

«Լեհաստանի վարչապետ Տուսկի այցից հետո հավանականություն կա, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի Բրյուսելում կայանալիք ԵՄ առաջնորդների հանդիպմանը։ Միաժամանակ, նախագահ Էրդողանը չի մասնակցի այսօր մեկնարկող գագաթնաժողովին, որովհետև Եվրոպայի միտքն անհասկանալի է: Նրանք դեռ չգիտեն՝ ինչ անել»,- գրել է Սևելին։

Պուտինի հետ սպասվող հեռախոսազրույցը հաջորդում է մարտի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Էրդողանի հեռախոսազրույցին, որի ընթացքում կողմներն անդրադարձել էին ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին և խաղաղ բանակցությունների հնարավորությանը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի