Թուրքիայում 37 մարդ է ձերբակալվել սոցցանցերում Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի վերաբերյալ հրապարակումների համար

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ իշխանությունները հայտնաբերել և միջոցներ են ձեռնարկել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո սոցիալական ցանցերում «սադրիչ գրառումների դեմ»։ Բացահայտված 261 կասկածյալներից 37-ը բերման են ենթարկվել, գրում է Turkiye today-ը։

«Այն բանից հետո, երբ Ստամբուլի Գլխավոր դատախազությունը 106 կասկածյալների, այդ թվում՝ Ստամբուլի քաղաքապետի նկատմամբ ձերբակալելու հրամաններ արձակեց, որոշ սոցիալական մեդիա էջերում հայտնաբերվել է սադրիչ բովանդակություն, որը դասակարգվել է որպես «ատելության և թշնամանքի հրահրում» և «հանցագործության սադրանք»։ Հայտնաբերվել են 261 օգտահաշիվների տերեր, այդ թվում՝ 62-ը՝ արտասահմանում: Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության և Անվտանգության տնօրինության համակարգված ջանքերի արդյունքում ձերբակալվել է 37 կասկածյալ, մնացած անձանց հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- ասել է Երլիքայան։

Իշխանությունները նշում են, որ ձերբակալումների պահից մինչև 2025 թվականի մարտի 20-ի առավոտյան ժամը 06:00-ն X-ում տարածվել է գործի հետ կապված 18,647,269 գրառում: Հետազոտությունները պարզել են, որ այս գրառումների 66%-ը անձնական հաշիվներից են, 34%-ը՝ բոտային հաշիվներից։

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է ահաբեկչության, կոռուպցիայի և կաշառակերության մեղադրանքների հետաքննության շրջանակում։ Նա համարվում է Թուրքիայի նախագահՌեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը առաջիկա նախագահական ընտրություններում։

Նախօրեին Թուրքիայի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ էին դուրս եկել բողոքի ակցիաների՝ ի աջակցություն Իմամօղլուի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի