Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության և ինտեգրման կենտրոնին դիմած հայրենակիցների աշխարհագրությունը բավական լայն է՝ ասում է կենտրոնի վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը։ «Վերջին տարիներին կենտրոնին դիմած, կենտրոնի ծրագրերով անցած, ինչպես նաև խորհրդատվություն ստացած հայրենակիցների թիվը 40-ից ավելի երկրներից է։ Անշուշտ, այս շարքում առաջատար տեղը պատկանում է ՌԴ-ին, նախկինում առաջատար էին Մերձավոր Արևելյան մեր համայնքները՝ Սիրիայից …

