Հայ մարզիկ Յուրի Սաքունցը Չեխիայում վստահ հաղթանակ տարավ չեխ բռնցքամարտիկ, Չեխիայի բազմակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակից Միրոսլավ Շչերբանի նկատմամբ՝ նվաճելով GBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Մենամարտն անցավ լարված պայքարում, սակայն Սաքունցի գերազանց պատրաստվածությունը վճռորոշ եղավ. 4-րդ ռաունդում մրցավարը կանգնեցրեց մենամարտը՝ ֆիքսելով տեխնիկական նոկաուտ։ Սաքունցը ցուցադրեց վերահսկված մարտավարություն՝ առավելություն ստանալով առաջին իսկ ռաունդից։ Չնայած …

