Հայաստանի ԱԳ նախարարն առանձնազրույց է ունեցել Ղազախստանի ԱԳ նախարարի հետ
Քաղաքականություն
27.03.2025 | 10:21
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն․այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, նշելով, որ կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի առանձնազրույցը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 27-ին պաշտոնական այց է կատարել Ղազախստան: