Սահմանադրական դատարանը օրերս ոչ միայն ՀՀ-ի Սահմանադրությանը համապատասխանող հռչակեց Հայաստան-Ադրբեջան սահմանազատման կանոնագիրքը, այլև անդրադարձավ Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրին արված հղմանը։ Հիշեցնենք, Անկախության հռչակագրում նշվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին Գերագույն խորհուրդների որոշման մասին, ինչը Ադրբեջանը համարում է տարածքային պահանջ իր նկատմամբ։ Սահմանադրական դատարանը եզրահանգել է՝ Սահմանադրության նախաբանի՝ «… հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված …