15 Նոյեմբեր 2024 | 15:33
Մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 15-ի նիստի ժամանակ հաստատել է 1,34 մլրդ դրամ բյուջետային վարկի տրամադրումը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի օդափոխության, հակահրդեհային և էլեկտրական համակարգերի արդիականացման նպատակով․ այս մասին հայտնում են Պետական գույքի կառավարման կոմիտեից (ՊԳԿԿ), ընդգծելով, որ համալիրն իր բացառիկ նշանակությամբ Հայաստանի մշակութային խորհրդանիշներից մեկն է: «Տարածաշրջանում իր մրցունակությունը պահպանելու և բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է, …