Պեսկովը մեկնաբանել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցներ սահմանելու՝ Թրամփի սպառնալիքները

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

Կրեմլը բարդ է անվանել ուկրաինական կարգավորման շուրջ հարցերը, որոնք քննարկում են Ռուսաստանը և ԱՄՆ-ը՝ հայտարարելով, որ Մոսկվան շարունակում է շփումները Վաշինգտոնի հետ, գրում է Ինտերֆաքսը։

«Հարցերը, որոնք մենք քննարկում ենք՝ կապված ուկրաինական կարգավորման հետ, շատ բարդ են, դրանք շատ լրացուցիչ ջանք են պահանջում։ Մենք շարունակում ենք մեր շփումները ամերիկյան կողմի հետ»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները ռուսական նավթի նկատմամբ երկրորդական մաքսատուրքեր մտցնելու մասին, եթե Վլադիմիր Պուտինը ձգձգի Ուկրաինայում խաղաղության գործընթացը։

Հավելենք, որ Թրամփը հայտարարել էր, որ չէր ցանկանա երկրորդական մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի համար, սակայն ստիպված կլինի դա անել, եթե Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում առաջընթաց չգրանցվի։

«Ես չեմ ցանկանում երկրորդական մաքսատուրքեր սահմանել նրա նավթի համար, սակայն կարծում եմ՝ կանեի դա, եթե համարեի, որ նա գործից գլուխ չի հանում։ Ես դա արել եմ Վենեսուելայի հետ։ Ուզում եմ՝ նա ավարտի պատերազմը, որ ռուս և ուկրաինացի զինծառայողների սպանությունը դադարեցվի»,- նշել էր ԱՄՆ նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի