Թրամփը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի պատերազմի դադարեցման գործարքին

Լուրեր

09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ հույս ունի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհամաձայնի Ուկրաինայի պատերազմին վերջ տալու գործարքին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ես ցանկանում եմ համոզվել, որ նա գործն ավարտին կհասցնի։ Կարծում եմ՝ նա կանի այն, ինչի մասին ասել է ինձ, հիմա կկատարի գործարքի իր մասը»,- ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ չէր ցանկանա երկրորդական մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի համար, սակայն ստիպված կլինի դա անել, եթե Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում առաջընթաց չգրանցվի։

«Ես չեմ ցանկանում երկրորդական մաքսատուրքեր սահմանել նրա նավթի վրա, սակայն կարծում եմ՝ կանեի դա, եթե համարեի, որ նա գործից գլուխ չի հանում։ Ես դա արել եմ Վենեսուելայի հետ։ Ուզում են, որ նա ավարտի պատերազմը, որ ռուս ու ուկրաինացի զինծառայողների սպանությունը դադարեցվի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև մեկնաբանել է Կիևի հետ օգտակար հանածոների մասին համաձայնագիրը, որը, չնայած ակնկալիքներին, չստորագրվեց Սպիտակ տանը, երբ Թրամփը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վիճաբանեցին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

«Ես դեռ չեմ խոսել նրանց հետ, ձեր՝ լրագրողների միջոցով իմացել եմ, ինչ են հիմա ասում՝ «Ես կգնամ գործարքին, եթե մենք մտնենք ՆԱՏՕ», կամ էլ նման մի բան։ Նախ՝ դա երբեք չի քննարկվել։ Երկրորդ՝ Պուտինից առաջ էլ նրանք [Ռուսաստանը] ասում էին, որ ՆԱՏՕ-ին չեք անդամակցի։ Հնարավոր է՝ հենց այդ պատճառով է պատերազմը սկսվել»,- հայտարարել է Թրամփը։

Հիշեցնենք, որ NBC-ից լրագրող Քրիստեն Ուելքերն ավելի վաղ  հայտնել էր, թե Թրամփը զանգահարել է իրեն՝ արտահայտելու իր զայրույթն այն բանի համար, որ Պուտինը կասկածի տակ է դնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ որպես առաջնորդի ապագան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի