Իսրայելը պատանդների ազատ արձակման նոր գործարք է առաջարկում՝ Գազայում մարտերը շարունակելուն զուգահեռ

Լուրեր

09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
Բոլորը

Իսրայելն առաջարկում է Գազայում երկարացնել հրադադարը՝ մնացած պատանդների մոտ կեսին վերադարձնելու դիմաց։ Այս մասին հայտնել են իսրայելցի պաշտոնյաները։ Մինչ այդ, զինվորականները տարհանման նոր հրամաններ են տվել՝ հայտարարելով, որ «ինտենսիվ գործողություններ» են նախատեսվում Գազայի հարավում։

Վերջին առաջարկները բաց են թողնում Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի ավարտի վերաբերյալ վերջնական համաձայնությունը։

Իսրայելի պաշտոնյաները նախատեսում են վերադարձնել Գազայում մնացած 24 պատանդներից կեսին, որոնք, ենթադրվում է, դեռ ողջ են ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից պատանդառվելուց շուրջ 18 ամիս անց, և ենթադրաբար մահացած 35 պատանդներից առնվազն կեսի մարմինները։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի ասել էր, որ Իսրայելը կուժեղացնի ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա, բայց կշարունակի բանակցությունները «կրակի տակ»: Նա նշել է, որ շարունակական ռազմական ճնշումը պատանդների վերադարձն ապահովելու լավագույն միջոցն է։

Նեթանյահուն նաև կրկնել է իսրայելական պահանջները ՀԱՄԱՍ-ը զինաթափման մասին, թեև պաղեստինյան շարժումը մերժել է նման կոչերը՝ որպես «կարմիր գիծ»։

Երկուշաբթի իսրայելցի զինվորականները պաղեստինցիներին, որոնք բնակվում են հարավային Ռաֆահ քաղաքի շրջակայքում, ասել էին, որ տեղափոխվեն Ալ Մավասի՝ ափամերձ տարածք:

ՀԱՄԱՍ-ը շաբաթավերջին հայտնել էր, որ ընդունել է Կատարի և Եգիպտոսի միջնորդների առաջարկները, որոնք, ըստ անվտանգության աղբյուրների, կհանգեցնեն հրադադարի դիմաց ամեն շաբաթ հինգ պատանդների ազատ արձակման:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի