Նաիրա Հովսեփյանը կրկին կկանգնի ԲԴԽ-ի առաջ․ դատավորն այս պահին մեկնաբանություն չունի

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանի նկատմամբ։

Վարույթը կապված է դատավորի կողմից քաղաքացիական գործով դատական ակտ ուշացնելու հետ։ Կարգահական գործն արդեն ուղարկվել է Բարձրագույն դատական խորհուրդ, և նիստ է նշանակվել ապրիլի 17-ին։

Ըստ կարգապահական գործի՝ դատավոր Նաիրա Հովսեփյանը «Քլասիս Լայթինգ» ՍՊԸ-ն ընդդեմ Մինիոնա Դեմիերր-Պետրոսյանի գործով դատական ակտը պետք է հրապարակեր 2023 թվականի մայիսի 31-ին, սակայն ընկերության կողմից Արդարադատության նախարարություն հաղորդումը ներկայացնելու օրվա դրությամբ՝ 25.11.2024թ.-ին, վճիռը ո’չ հրապարակվել է, ո՛չ էլ ուղարկվել հայցվորին: Ու միայն հաղորդումը ներկայացնելուց օրեր անց՝ 14.12.2024թ.-ին, վճիռը հրապարակվել է Դատալեքս տեղեկատվական համակարգում:

Սա Նաիրա Հովսեփյանի վերաբերյալ առաջին կարգապահական վարույթը չէ։ Դատավարական ժամկետներ խախտելու համար Հովսեփյանի վերաբերյալ մեկ այլ վարույթ ԲԴԽ-ում քննվել է և կարճվել՝ հաշվի առնելով դատավորի կյանքում տեղի ունեցած բացառիկ հանգամանքները (ԲԴԽ-ն հաշվի է առել, որ դատավորի որդին՝ Գևորգ Արշակյանը զոհվել է 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ)։

Մեկ այլ դեպքով էլ, թեև փաստաբանները բարձրաձայնել են վարույթ հարուցելու ենթադրյալ հիմքերի մասին՝ Արդարադատության նախարարությունը վարույթ չի հարուցել։

Այսպես՝

Նաիրա Հովսեփյանը եղել է ԲԴԽ անդամ և ստորագրել է դատական ակտեր ուշացնելու համար դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու որոշման տակ։

ԲԴԽ-ի այս որոշումից հետո փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Արսեն Բաբայանը հրապարակում են կատարել Նաիրա Հովսեփյանի կողմից դատական ակտեր ուշացնելու վերաբերյալ՝ ակնկալելով, որ այս հրապարակումները ևս կդառնան քննության առարկա և Նաիրա Հովսեփյանի վերաբերյալ կարգապահական վարույթ կհարուցվի։ Արդարադատության նախարարությունը, սակայն, վարույթ չէի հարուցել։ Նախարությունից Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնել էին, որ իրենք միջոցներ են ձեռնարկել՝ ենթադրյալ խախտման հանգամանքները պարզելու ուղղությամբ․ գրություններ են ուղարկել փաստաբաններ Լուսինե Սահակյանին ու Արսեն Բաբայանին, սակայն նրանք լրացուցիչ տեղեկություններ չեն հայտնել։
Մինչդեռ նախարարությունը փաստաբանների հայտնած տեղեկությունները կարող էր ստուգել նաև Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգի միջոցով։

Եվ այժմ, փաստորեն, նոր կարգապահական վարույթ է ուղարկվել ԲԴԽ՝ Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ։ Նաիրա Հովսեփյանը հրաժարվեց Factor TV-ին որևէ մեկնաբանություն տալ իր վերաբերյալ կարգապահական գործի մասին։

Հովսեփյանը չպատասխանեց նաև հարցին՝ հնարավո՞ր է, որ հրաժարական տա՝ կարգապահական պատասխանատվության չենթարկվելու համար։

Նշենք, որ արդեն իսկ առկա է պրակտիկա, երբ դատավորներից մեկը՝ Սամվել Թադևոսյանը հրաժարական է տվել այն ժամանակ, երբ իր վերաբերյալ վարույթ է ուղարկել ԲԴԽ, որից հետո վարույթը կարճվել է։ Կարճման որոշումից հետո Թադևոսյանը նորից դիմել է ԲԴԽ ու դարձել դատավոր։

Արաքս Մամուլյան