Վիլեն Գաբրիելյանին կփոխարինի Արշակ Օրդուխանյանը

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին, ըստ «Քաղաքացիական պայմանագիր» 2021 թվականի արտահերթ ընտրությունների ընտրացուցակի, կփոխարինի Արշակ Օրդուխանյանը։ Նա ՔՊ կուսակցության ընտրական ցուցակում 100-րդն է։

Արշակ Օրդուխանյանը 2021 թվականին նոյեմբերին նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հասարակական հիմունքներով խորհրդական:

Նշենք, որ  ըստ իրավաբանական անձանց e-register համակարգի՝ Արշակ Օրդուխանյանը 2022 թվականի մարտի 14-ից «Զինառ» ՓԲԸ-ում հանդիսանում է ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ։

Հիշեցնենք, որ «Զինառ»-ը ստեղծվել է 2000 թվականին Կառավարության  որոշումով և հանձնվել ՊՆ-ի ենթակայությանը։ Իրավաբանական անձանց e-register համակարգում  նշված է, որ ընկերության բոլոր բաժնետոմսերը սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: «Զինառ»-ում Պետական վերահսկողության ծառայության  2017-2019թթ-ի գործունեության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են շուրջ 160 միլիոն դրամի խախտումներ:

Ուշագրավ է,  որ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Արշակ Օրդուխանյան»-ը 100 տոկոս մասնակցություն ունի «Առաջին գրավատուն» ընկերությունում։

Հիշեցնենք նաև՝ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքի էջում գրառում էր արել՝ հայտնելով, որ վայր է դնում պատգամավորական մանդատը՝ կիրակի օրը Գյումրիում իր մասնակցությամբ միջադեպով պայմանավորված։

 

Մանյա Պողոսյան