Բաթումիի գյուղատնտեսական շուկայից ընտրված համեմունքներում Վրաստանի Սննդի ազգային գործակալությունը կյանքի համար վտանգավոր կապարի բարձր պարունակություն է հայտնաբերել, փոխանցում է Գրուզիա օնլայնը։ Չոր համեմունքում կապարի պարունակությունը կազմել է 9323 մգ/կգ, ինչը զգալիորեն գերազանցում է թույլատրելի սահմանը։ Նշվում է, որ տնտեսվարողին արգելվել է չոր համեմունքի նշված խմբաքանակը վաճառել, ինչպես նաև կարգադրվել է դադարեցնել համեմունքների մատակարարումը շուկա։ Տեղեկացվում …