Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բահրեյնում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում՝ կարիերայում առաջին անգամ արժանանալով աշխարհի չեմպիոնի կոչմանը:Այս մասին հայտնում է Armsport.am-ը: 25-ամյա հայ ծանրորդը նվաճել է նաև պոկում վարժության փոքր ոսկե մեդալը: Պոկում վարժությունում Լալայանը հաջող …

