Ափսոսում եմ, որ իմ մեկնաբանությունը ցավ ու տհաճություն Է պատճառել արցախցիներին․ Հանրային ռադիոյի տնօրենի կինը ներողություն է խնդրել

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կինը՝ Շուշան Ղազարյանը, ներողություն է խնդրել արցախցիներից՝ նրանց վիարվորելու համար։

«Ափսոսում եմ, որ իմ մեկնաբանությունը ցավ և տհաճություն Է պատճառել արցախցիներին: Ինձ ճանաչող արցախցիները լավ գիտեն, որ անհաշիվ անգամներ եմ եղել այդ աշխարհում որպես լրագրող և կյանքիս մեծ մասն եմ նվիրել այդ աշխարհին, երազելով նրա ազատությունն ու երջանկությունը, մի քանի տասնյամյակների ընթացքում մի քանի տասնյակ հարազարատ ընկերներ և ընկերուհիներ եմ կորցրել՝ հայաստանցի և ղարաբաղցի: Ցավում եմ, որ դառնությունս և զայրութս վերաճել են սուր խոսքի, հայցում եմ դրանից վիրավորված արցախցիների ներողամտությունը: Ինձ ճանաչող արցախցիները գիտեն իմ սերը նրանց հանդեպ, թե վիրավորել եմ՝ թող ներեն»,- ֆեյսբուքում գրել է Ղազարյանը։
Հիշեցնենք՝ նա երեկ արցախցիների սոցիալական խնդիրներին առնչվող հրապարակման ներքո գրել էր․
«Աստծուց մոռացված դժբախտներ, մեր հացը լափում եք, մեր դեմ միավորվո՞ւմ: Դուք մեկի հետ յոլա գնալ կարող ե՞ք»։

Արմեն Քոլոյանը Factor.am-ին երեկ հայտնել էր, որ կնոջ գրառումները չի կարդում։

«Դուք ուզո՞ւմ եք ես մեկնաբանեմ իմ կնոջ ֆեյսբուքյան ստատուսը։ Ես ոչ մեկնաբանում եմ, ոչ էլ, մեր մեջ ասած, կարդում եմ նրա ստատուսները։ Ինձ դա չի հետաքրքրում, թե ինչ է գրել։ Կարող եք ասել, որ Արմեն Քոլոյանն ասաց՝ ո՛չ կարդում է, ո՛չ էլ մեկնաբանում է»:

Իսկ իր համար ընդունելի՞ է արցախցիների մասին այդպիսի գրառումը. մեր այս հարցից հետո Արմեն Քոլոյանն ընդհատել էր հեռախոսազրույցը։

Արփի Հակոբյան